կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս. Միրզոյանը՝ ֆրանսիացի գործընկերոջը

Համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս. Միրզոյանը՝ ֆրանսիացի գործընկերոջը

Այս այցը նշանավորվեց Ֆրանսիացի գործընկերոջս հետ մտադրությունների մասին հռչակագրի ստորագրմամբ, որը նախատեսում է ավելի սերտ համագործակցություն մեր երկու գերատեսչությունների միջև: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Շատ կարևորում ենք այն հանգամանքը, որ նախարարի այցը տեղի է ունենում հենց «Երևանյան երկխոսության» օրերին և այդ ֆորումի շրջանակներում. մի ուղղություն, որտեղ մեր գերատեսչությունների միջև համագործակցությունը արդեն իսկ կայացել է, և հետագայում խորացումը այդ համագործակցությունների կարող է նոր գաղափարների կյանքի կոչման գրավական դառնալ:

Ուզում եմ, իհարկե, անդրադառնալ այլ թեմաների, որոնք այսօր առիթ ենք ունեցել քննարկելու: Քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը, և մեր համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս: Միաժամանակ, գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է, օրինակ, Վեդիի նորակառույց ջրամբարը: Սա, իհարկե, միակ ծրագիրը չէ, որով Ֆրանսիան նպաստում է ՀՀ-ի դիմակայության ամրապնդմանը և նաև տնտեսական զարգացմանը: Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէինք կարող քննարկվել: Այստեղ ուզում եմ, իհարկե, արժանին մատուցել մեր երկու առաջնորդներին՝ վարչապետ Փաշինյանին և նախագահ Մակրոնին, ում միջև ձևավորված գործընկերության շնորհիվ է, որ մենք կարող ենք այսպես մեծ, հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը, որն ունի իր հիմքերը, որը խարխսվում է նաև պատմական համակրանքի և ժողովուրդների միջև բարեկամության և սիրո վրա:

Ի թիվս ոլորտների, մենք քննարկել ենք ենթակառուցվածքները: Մենք տեսնում ենք, որ ֆրանսիական հետաքրքրությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, կառուցման գործում աճում է, և հուսով եմ առաջիկայում շատ շոշափելի և կոնկրետ նորություններ կունենանք: 

Ապակենտրոնացված համագործակցության զարգացումն իր հերթին միտված է նպաստել Հայստանի համար ռազմավարական նշանակություն շրջանների զարգացմանը և դրանց դիմակայության ավելացմանը, և այս համատեքստում կարևորել ենք ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի անցկացումը, այստեղ էլ պետք է որ լավ նորություններ ունենանք շատ կոնկրետ»,- նշեց Միրզոյանը:

  • Կիսվել: