հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ Ազատության հրապարակում՝ 34 տարի անց (ուղիղ)

Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ Ազատության հրապարակում՝ 34 տարի անց (ուղիղ)

Ազատության հրապարակում այսօր՝ հունիսի 15-ին մեկնարկել է «Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ» անվամբ միջոցառում:

Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանը գրել է. «Սիրելիներս, օրերս էի հիշեցրել Արցախյան պայքարում բեկումնային դեր ունեցած համաուսանողական նստացույցի մասին: Վաղը, ճիշտ 34 տարի առաջ, Ազատության հրապարակում, հազարավոր ուսանողներս երջանիկ էինք, մեր պայքարն արդյունք տվեց:

Ու 34 տարի հետո, ճիշտ նույն օրը, 2022-ին, ժամը 19:00 հավաքվենք Ազատության հրապարակում, նույն աստիճանների մոտ, մեր հուշը, կարոտը վերապրելու, հանուն Արցախի մեր պայքարը վերհիշելու, մեր զոհված տարեկից ուսանողներին խնկարկելու համար: Կլինեն նույն երգերը, այդ օրերի մթնոլորտը վերականգնող լուսանկարները..

Ինձ հետ բերելու եմ նաեւ այդ օրերի մասնակից, նահատակներ Թաթուլ Կրպեյանի, Դուշման Վարդանի, Վարդան Բախշյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Նաղդալյանի նկարները.... Էլ ում կհիշեք... Կսպասենք, հունիսի 15, 19:00 Ազատության հրապարակ, 34 տարի անց»:

 

  • Կիսվել: