ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համագործակցության հուշագիր՝ Արմավիրի մարզի և Գերմանիայի Բուրգենլանդի դաշնային շրջանի միջև

Համագործակցության հուշագիր՝ Արմավիրի մարզի և Գերմանիայի Բուրգենլանդի դաշնային շրջանի միջև

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոյեմբերի 14-ից աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում:
 
Մարզպետի գլխավորած պատվիրակության կազմում են մարզպետարանի և մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներ:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Պատվիրակությունը նահանգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել ԳԴՀ Նաումբուրգ քաղաքի պատմամշակութային կենտրոններում, ծանոթացել գերմանական մշակույթի արժեքներին։
 
Այնուհետև շարունակվել է շրջայցը Վեիսենֆելս դաշնային շրջանի մասնագիտական կրթական դպրոցներ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվել են ուսումնական ծրագրերը, գիմնազիայում սովորող ուսանողների համար ստեղծված պայմանները, փորձի փոխանակման նպատակով քննարկել համագործակցության ուղիներ։
 
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ կանգնած են, դրսում and Վավելի ամրոցը նկարն է
 
Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը կաթի վերամշակման գործարանն էր, որտեղ նրանց ներկայացվել է կաթնամշակման գործընթացը։
 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Գորշեն քաղաքի Օկթադրոն թափոնների տնտեսական վերամշակման քաղաքային ընկերությունում էլ հայկական պատվիրակությունը ծանոթացել է աղբի վերամշակման տեխնոլոգիային։ Գերմանական կողմը հետաքրքրություն է ներկայացրել Արմավիրի մարզում թափոնների մշակման հնարավորությունների, առկա պայմանների և նախատեսվող գործընթացների ուղղությամբ։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Օրը նշանավորվել է Արմավիրի մարզպետի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդի դաշնային շրջանի ղեկավար և ադմինիստրատոր Գյոտս Ուրլիխի միջև համայնքային զարգացման գործընկերության հաստատման հուշագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է համագործակցել կրթական ծրագրերի, մշակութային ժառանգության պահպանման ու զբոսաշրջության զարգացման, գինեգործության, թափոնների վերամշակման, ինչպես նաև ժամանակակից ոռոգման համակարգերի փոխադարձ ուսումնասիրության ուղղությամբ։
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել փոքր մասնագիտական խմբերով, կազմակերպել հուշագրից բխող միջոցառումների իրականացման ծրագրերը։

  • Կիսվել: