ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցներ․ Ռուբինյանը՝ Քըլըչի հետ հանդիպման մասին

Համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցներ․ Ռուբինյանը՝ Քըլըչի հետ հանդիպման մասին

Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում եմ ունեցել հայ-թուրքական սահմանին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել  վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- գրել է Ռուբինյանը։

  • Կիսվել: