շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Համաձայնագրի պայմանները հիմնականում պահպանվում են, լուրջ միջադեպ չի գրանցվել. Պուտին

Համաձայնագրի պայմանները հիմնականում պահպանվում են, լուրջ միջադեպ չի գրանցվել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը օգուտ կբերի ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ եւ՛ Ադրբեջանի նախագահին, եւ՛ Հայաստանի վարչապետին, այն բանի համար, որ նրանք համաձայնվեցին գալ Մոսկվա, որպեսզի հանդիպենք, որպեսզի քննարկեն անցյալ տարվա նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը: Մենք եկանք այն եզրակացության, որ համաձայնագրի պայմանները հիմնականում պահպանվում են, եւ որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել:

Համոզված եմ, որ այդ համաձայնագրերի իրականացումը օգուտ կբերի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդին եւ, անկասկած, օգուտ կբերի տարածաշրջանին ընդհանրապես, իսկ դա նշանակում է՝ նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերին»,- բանակցություններից հետո ճեպազրույցում ասել է Պուտինը:

Նա նաեւ Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունները անվանել է կարեւոր եւ օգտակար:

  • Կիսվել: