չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Հակոբ Արշակյանը Վահե Ղալումյանն ու Ալեքսեյ Սանիդկովը մեկնում են Չերեպովեց. Գիշերավարձը հրավիրող կողմի վրա է

Հակոբ Արշակյանը Վահե Ղալումյանն ու Ալեքսեյ Սանիդկովը մեկնում են Չերեպովեց. Գիշերավարձը հրավիրող կողմի վրա է

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Չերեպովեց քաղաք:

Կարգադրությունում ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

Աշխատանքային այցով 2024 թվականի հուլիսի 4-6-ը Չերեպովեց (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ ՍՍանդիկովին, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Երեւան-Մոսկվա-Երեւան) եւ օրապահիկը, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

  • Կիսվել: