կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին եւ պալատի ներկայացուցիչներին:

Ինչպես  հայտնում եմ ՀՀ ազգային ժողովից, հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը եւ նախաձեռնությունները: Կարեւորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաեւ հայրենադարձության խթանմանը նպաստող մեխանիզմների ներդրմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ: 

  • Կիսվել: