երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Հակոբ Արշակյանն ԱԺ-ում հիշեց Տանզանիայում առյուծի որսերը

Հակոբ Արշակյանն ԱԺ-ում հիշեց Տանզանիայում առյուծի որսերը

Իհարկե, ես իրենց փոխարեն ժողովրդի անունը տալուց ամեն անգամ մի քիչ էլ կմտածեի, որովհետև իրենք ժողովրդի միայն մի մասի անունից խոսելու մանդատ ունեն: Այս մասին այսօր լրգարողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ հայ-թուրքական «իբրև թե գաղտնի, ժողովրդի թիկունքում ընթացող բանակցային գործընթացների» վերաբերյալ:  

«Այնուամենայնիվ, կցանկանայի հիշեցնել մեր հանրությանը, որ  վարչապետի կողմից արված առաջարկների մերժողն իրենք էին: Այդ հանդիպման շրջանակներում պիտի ծանոթանային թե բանակցային գործընթացներին, թե ներկա իրավիճակին, թե անվտանգային միջավայրին:

Մեր գործընկերները նաև մի քանի անգամ խոսեցին ճանապարհորդությունների ու բյուջեի ծախսերի և այլնի մասին: Հարգելի գործընկերներ, ամեն անգամ, երբ դուք խոսում եք ծախսերի մասին, ես հիշում եմ Տանզանիայում առյուծի որսերը, առյուծներ հեծնող մարդկանց, ամեն անգամ երբ դուք խոսում եք ծախերի մասին, ես հիշում եմ միլիարդներ, որոնք փոխկապակցված են ձեր խմբակցության առաջնորդների հետ և ամեն անգամ խնդրում եմ, որ դուք որևէ պաշտոնյայի ինքնաթիռի տոմսի հյուրանոցի գումարի, կամ օրապահիկի մասին խոսելիս հիշեք, որ ժողովուդը հիշում է, թե ում օրոք ինչպես մի ամբողջ պետության գումարները մսխվեցին»:  

  • Կիսվել: