շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հակամարտության ավարտը իրական հեռանկարներ է բացել խաղաղության հաստատման համար». Բայրամով

«Հակամարտության ավարտը իրական հեռանկարներ է բացել խաղաղության հաստատման համար». Բայրամով

Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։

Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղյան հակամարտության ավարտը հնարավորություններ և իրական հեռանկարներ է բացել խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության և հաշտեցման ապահովման, տնտեսական զարգացման և համագործակցության համար»։ 

  • Կիսվել: