շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հաջորդ շաբաթ կսկսվեն Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները, 9 օպերատոր հետաքրքրություն է հայտնել. աղբյուր

Հաջորդ շաբաթ կսկսվեն Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները, 9 օպերատոր հետաքրքրություն է հայտնել. աղբյուր

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հենց նոր ճեպազրույց են անցկացրել այսօրվա ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության համաձայնագրի կենտրոնական մասը Թրամփի երթուղին է (TRIPP): Պաշտոնյաները հաստատել են, որ այն ապահովում է անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Վարչակազմը անմիջապես աշխատանքային խմբեր կստեղծի՝ ճանապարհային քարտեզի մանրամասներն իրականացնելու համար, և Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ: Ըստ պաշտոնյայի՝ ինը տարբեր օպերատորներ արդեն հետաքրքրություն են հայտնել, դրանց թվում երեքը՝ ԱՄՆ-ից»:

  • Կիսվել: