երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաղորդակցությունների ապաշրջափակմանն Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել. Փաշինյան

Հաղորդակցությունների ապաշրջափակմանն Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ։

Փաշինյանը թվիթերյան իր էջում է նման մանրամասներ հայտնել երեկ կայացած հանդիպման մասին։

«Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»,–գրել է Փաշինյանը։

  • Կիսվել: