ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հաղորդակցության ուղիները տրանզիտային հսկայական հոսքեր են ապահովելու. Փաշինյանը՝ կոմունիկացիաների բացման մասին

Հաղորդակցության ուղիները տրանզիտային հսկայական հոսքեր են ապահովելու. Փաշինյանը՝ կոմունիկացիաների բացման մասին

Եթե մեզ հաջողվի հասնել տարածաշրջանային կոմունիկայցիաների և ընդհանրապես՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանը Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով։ Ա ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են:

՛՛Եթե Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանն ու Իրանն էր իրար հետ կապելու, ապա այս սցենարով երկաթուղին Հայաստանը կապում է ԻԻՀ-ի և Ռուսաստանի հետ՛՛,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ  հաղորդակցության ուղիները տրանզիտային հսկայական հոսքեր են ապահովելու: ՛՛Ճանապարհների բացումը տրազիտային հոսքեր են բերելու Պարսից ծոցից դեպի Սև ծով, Եվրոպայից, Թուրքիայից, Միջին Արևելքից դեպի Ռուսաստան: Այստեղ է, որ Հայաստանը և նաև Ադրբեջանը հսկայական տրազիտային եկամուներ են ստանալու՛՛,-նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: