ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 20:56-ին, 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2022-ի ավարտը:

ՀԱԷԿ-ից հայտնում են, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն ավարտին հասցնել նախատեսվածից 4 օր շուտ։

  • Կիսվել: