երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Հաագայում Ադրբեջանի դեսպանը, իմանալով, որ հայ դեսպանը ևս հրավիրված է, չի մասնակցել նիստին (տեսանյութ)

Հաագայում Ադրբեջանի դեսպանը, իմանալով, որ հայ դեսպանը ևս հրավիրված է, չի մասնակցել նիստին (տեսանյութ)

Ադրբեջանի ու Նիդեռլանդների միջև հերթական սկանդալն է հասունանում, տեղեկացնում է Infoteka24-ը:

Այսպես՝ Հաագայում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովը վերջին պահին չեղարկել է խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նիստին իր մասնակցությունը՝ տեղեկանալով, որ ՀՀ դեսպանը նույնպես հրավիրվել է այդ նիստին:

Հանձնաժողովը դեսպաններին առաջարկել է հանդես գալ առանձին և միևնույն ժամանակ ներկա չլինել նիստին: Սակայն, հանձնաժողովի նախագահ Ջոել Ֆոնդևինդի խոսքով, Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է նաև այդ տարբերակից, ընդհանրապես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ ադրբեջանական կողմի հանդիպումից:

Ինչ վերաբերում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին, ապա նա ելույթ է ունեցել հանձնաժողովի նիստին:

Ելույթը՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: