հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրու ռուսական ռազմաբազան օգնում է ապահովել անվտանգությունը. Մնացականյան

Գյումրու ռուսական ռազմաբազան օգնում է ապահովել անվտանգությունը. Մնացականյան

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Ինտերֆաքսին, որտեղ նշել է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան թույլ է տալիս ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:

Նա նշել է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև կան համապատասխան ձեւաչափեր եւ հարթակներ՝ ռազմատեխնիկական հարցերը քննարկելու համար:

՛՛Մանրամասներ չեմ հայտնի, դա ոլորտ է, որն ունի իր ձեւավորված հարթակը՛՛,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադի՞ր է նոր վարկի համար դիմել Ռուսաստանին, եւ ե՞րբ Հայաստանը պատրաստ կլինի մարել վարկը, որը տրվել է սպառազինություն եւ տեխնիկա գնելու համար:

Նախարարն անդրադարձել է նաեւ հարցին, թե Հայաստանը մտադի՞ր է արդյոք նոր մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ գնել: Մնացականյանն ասել է, որ մենք մտադիր ենք անել ամեն ինչ՝ մեր երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար:

Հարց է հնչել նաև Գյումրիի ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: Խոսելով այն մասին, թե Երեւանը շահագրգռվա՞ծ է արդյոք Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան պահպանելու հարցում, նախարարը պատասխանել է. ՛՛Հայաստանը տարածաշրջանում որեւէ մեկի համար սպառնալիք չէ: Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ընդհանուր շահեր ունեն, եւ մենք հենց այդ փոխադարձ շահերի հիման վրա ենք անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ հետապնդում, ռազմաբազան օգնում է հասնել այդ նպատակներին՛՛:

 

  • Կիսվել: