հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ Գելափի հարցումները պաշտոնական արդյունքների հետ համադրելի են եղել (Լուսանկար)

Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ Գելափի հարցումները պաշտոնական արդյունքների հետ համադրելի են եղել (Լուսանկար)

«GALLUP International Association»-ը ներկայացրել է Գյումրու ավագանու ընտրություններից առաջ անցկացված հարցման և պաշտոնական արդյունքների համեմատությունը։ 

Ըստ Գելափի հարցման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (Սարիկ Մինասյան) ձայն կտար հարցված քաղաքացիների 30.7%-ը։ Պաշտոնական արդյունքներով, ՔՊ-ն ստացել է Գյումրիում 36.7%։

Երկրորդ տեղում, ըստ հարցման՝ 25.8%-ով Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր (Վարդան Ղուկասյան), որը պաշտոնական արդյունքով ստացել էր 20.8%։

Երրորդ տեղում, ըստ Գելափի, նաև պաշտոնական արդյունքներով՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքն (Մարտուն Գրիգորյան) էր՝ (12.5%-15.8%): 

Մյուս թեկնածուները ևս զբաղեցրել են ճիշտ նույն հորիզոնականները, ինչպես հարցումներն են ցույց տվել։ 

  • Կիսվել: