Գյումրիում տառացիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Վահագն Ալեքսանյան
Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կմիանա Վարդան Ղուկասյանին: Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի Ֆեյսբուքի էջում:
«Գյումրիում ՏԱՌԱՑԻՈՐԵՆ կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։
Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ։
Ինչևէ, արձանագրենք.
1. Չկա Սերժ-Քոչարյան հակամարտություն. կա մեկ ընդհանուր Սերժաքոչարյան։
2. Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժաքոչարյանը, դա Վարդան Ղուկասյանն է։
3. ՔՊ-ն ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ՝ ի տարբերություն Սերժաքոչարյանի ներկայացուցիչների (հատկապես Վարդան Ղուկասյան ընտրող Մարտուն Գրիգորյանի)։ Մենք ու նաև անձամբ ես տառացի ներկայացրել էի այս սցենարը»,- նշված է գրառման մեջ։