շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գյումրիում քաղաքական վենդետա չկար, մեզ համար ևս անակնկալ էր գործընթացը. Գևորգ Պապոյան

Գյումրիում քաղաքական վենդետա չկար, մեզ համար ևս անակնկալ էր գործընթացը. Գևորգ Պապոյան

Գյումրիում քաղաքական վենդետա չկար, մեզ համար ևս անակնկալ էր գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք ունենք տարածքային կառույց, թիմ ունենք, մենք պատրաստ ենք նաև ընտրությունների։ Տարածքային կառույցը և դրա խորհուրդը, մեր նախընտրական ցուցակը պետք է լինի։ Գյումրին Հանրապետության երկրորդ քաղաքն է և պրոցեսները որ ուղղությամբ էլ գնան, մենք պատրաստ ենք»,- նշեց նախարարը։

Նշենք, որ Գյումրիում քաղաքապետը հրաժարական է տվել, ավագանու անդամներն էլ վայր են դրել մանդատները։ Ստացվում է, որ Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների։ 

  • Կիսվել: