շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պահուստային միջոցներում գումար չկա, որտե՞ղ են ծախսվել այդ գումարները. Գևորգ Պապոյանը՝ փոխնախարարին

Պահուստային միջոցներում գումար չկա, որտե՞ղ են ծախսվել այդ գումարները. Գևորգ Պապոյանը՝ փոխնախարարին

9 ամսվա կտրվածքով պահուստային միջոցներում գումար չկա, բայց նախատեսված էր 8 մլրդ-ից ավելի, ինչո՞ւ չկա, որտե՞ղ են ծախսվել այդ գումարը. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանից հետաքրքրվեց ՔՊ-ական Գևորգ Պապոյանը։

Փոխնախարարը հիշեցրեց, որ պահուստային ֆոնդը կառավարության չպլանավորված ծախսերի համար է և եռամսյակում անընդհատ լցվում են միջոցները։

Ըստ փոխնախարարի՝ 2023թ.-ի առաջին եռամսյակին մասամբ ուղղվել են ԼՂ-ից նախ միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիների կարիքների հոգմանը։

Ըստ նրա՝ պահուստային ֆոնդից հատկացումը 46 մլրդ դրամ է կազմել, որի հիմնական ուղղությունները եղել են նաև ՏԿԵ նախարարությունը, որից Երևանին հատկավել է 9 մլրդ դրամ, ԿԳՄՍ-ն է ստացել 1,9 մլրդ, ԲՏԱ նախարարությունը 6,5 մլրդ, որոնք ուղղվել են ՏՏ ոլորտի աջակցության եկամտային հարկի վերադարձի ուղղություններին և այլն։

Փոխնախարարը նշեց, որ հիմա՝ 4-րդ եռամսյակում այլ պատկեր է՝ հաշվի առնելով ԼՂ-ի տեղահանվածներին հատկացումները։

  • Կիսվել: