երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

ԱԺ-ում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովի արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

  • Կիսվել: