երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Գյումրիում պետք է հնարավորինս արագ անցկացվեն արտահերթ ընտրություններ. Փաշինյան

Գյումրիում պետք է հնարավորինս արագ անցկացվեն արտահերթ ընտրություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Գյումրու թաղամասերի և բակերի մասին։

«Ես, անկեղծ ասեմ, այն, ինչ տեսա Գյումրու թաղամասերում, ինձ համար անսպասելի էր և նաև, ինչ-որ տեղ, շոկային ազդեցություն։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես՝ Հիսունութ թաղամասում, կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որոնք խայտառակ տեսարաններ են», -  ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Գյումրիում պետք է հնարավորինս արագ կայանան արտահերթ ընտրություններ. «Բայց, մինչև այդ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմինները, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք՝ այսօրվանից սկսած», - ասել է նա։

  • Կիսվել: