ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գյումրիում ոստիկանությունն ԱԺԲ-ին թույլ չի տվել շարունակել հավաքը

Գյումրիում ոստիկանությունն ԱԺԲ-ին թույլ չի տվել շարունակել հավաքը

՛՛Ազգային ժողովրդավարական բևեռ՛՛ կազմակերպության անդամները դադարեցրել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի հարակից տարածքում կազմակերպած ակցիան, քանի որ ոստիկանությունը չի թույլատրել նրանց վրաններ տեղադրել։

Այս մասին հայտնել են ակցիայի մասնակիցները՝ ընդգծելով, որ բախումներից խուսափելու նպատակով իրենք հավաքն ավարտել են: Նրանք հույս են հայտնել, որ մյուս անգամ, ակցիային ավելի շատ մարդ կմասնակցի:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺԲ-ն ՛՛Շրջափակում հանուն ապաշրջափակման՛՛ խորագրով հավաք էր կազմակերպել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի հարակից տարածքում, ապա ավտոերթով շարժվել Գյումրիի փողոցներում։

Հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի ապահովում։

  • Կիսվել: