ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրիում եկեղեցու պահեստից 73 500 հատ մոմ է անհետացել

Գյումրիում եկեղեցու պահեստից 73 500 հատ մոմ է անհետացել

Ինչպես Aravot.am-ին հայտնեցին ոստիկանությունից, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին պատկանող պահեստներից մեկը գույքագրելիս, պարզել են, որ 73 500 հատ մոմ է պակասել։ Այս մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի տնտեսական բաժնի պատասխանատուն։

Ոստիկանության «Կումայրի»-ի բաժնում պարզում են վնասի չափերը և միջոցառումներ իրականացնում Շիրակի թեմի «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու տվյալ պահեստապետին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ հանգամանքները պարզում են, նյութեր են նախապատրաստում։

  • Կիսվել: