ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջը վիրավորած ՀԽ անդամի անդամակցության հարցը քննարկման առարկա կդառնա. Ստյոպա Սաֆարյան

Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջը վիրավորած ՀԽ անդամի անդամակցության հարցը քննարկման առարկա կդառնա. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի անդամ Աշոտ Միրզոյանը, որը ֆեյսբուքյան գրառմամբ վիրավորել էր Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջը, հնարավոր է հեռացվի Հանրային խորհրդից, InfoPort.am-ին տեղեկացրեց ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Նա հաստատեց, որ Միրզոյանը ՀԽ-ին անդամակցել է նախկինից, ՀԽ բնապահպանական հանձնաժողովի անդամ է, բայց տեղյակ չէ, թե որ կազմակերպության երաշխավորությամբ է նա անդամակցել Խորհրդին:

«ՀԽ հանձնաժողովին Ա․Միրզոյանի անդամակցության նպատակահարմարության հարցը կքննարկիվի առաջիկա ՀԽ նիստում», -հավելեց Սաֆարյանը՝ չբացառելով, որ նա, հնարավոր է, հեռացվի ՀԽ-ից:

Նկատենք, որ Աշոտ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում հայհոյել էր 43-ամյա կնոջը, որը հարաբերություններ է ունեցել 28-ամյա երիտասարդի հետ և հարցադրում արել.

«Պիտի հարգե՞ր նրան այդ 28 տարեկան գյադեն…»:

  • Կիսվել: