շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրիում բռնության զոհ դարձած 43-ամյա կնոջը թաղեցին բարձրաստիճան պաշտոնյաները՝ առանց հարազատների մասնակցության

Գյումրիում բռնության զոհ դարձած 43-ամյա կնոջը թաղեցին բարձրաստիճան պաշտոնյաները՝ առանց հարազատների մասնակցության

Ազգային Ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Գյումրիում մասնակցեց 43-ամյա ծեծից սպանված կնոջ հուղարկավորությանը։

Ներկային էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և իհարկե եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին ինչպիսին բռնությունն է»,- գրել է Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ օրերս Գյումրի քաղաքում 28-ամյա երիտասարդի կողմից դաժան ծեծի հետևանքով սպանվել էր 43-ամյա կին, իսկ նրա 13-ամյա դուստրը կիսամեռ վիճակում հասվել էր հիվանդանոց, նրա վիճակը մինչ այժմ բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։

Հատկանշական է, որ կնոջ տղան, հարազատները երես են թեքել նրանից, այն աստիճան, որ նույնիսկ չեն ցանկացել հուղարկավորել նրան, կամ հիվանդանոցում տեսակցել ծեծված փոքրիկին, հետագայում էլ տեր կանգնել նրան։ Իսկ պատճառը նա է, որ 28-ամյա դահիճը, որը արդեն ձերբակալվել է, 43-ամյա կնոջ զուգընկերն էր, իսկ սպանվածի բարեկամները, դա վորակելով «խայտառակություն», նույնիսկ մահից հետո չուզեցին ներեն իրենց հարազատին։

  • Կիսվել: