ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Գուրգեն Արսենյանի նախաձեռնած սադրանքը վառ կերպով ցույց տվեց իշխանության իրական դեմքը. Օհանյան

Գուրգեն Արսենյանի նախաձեռնած սադրանքը վառ կերպով ցույց տվեց իշխանության իրական դեմքը. Օհանյան

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի նախաձեռնած սադրանքը վառ կերպով ցույց տվեց Հայաստանում գործող իշխանության իրական դեմքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ գործող իշխանության դեմքը մեծամասամբ արդեն հայտնի է, մեծամասամբ՝ դեռ թաքնված հասարակությունից։

՛՛Դրա սկիզբը դրվել է դեռեւս հնագույն ժամանակներից։ Նման մտքեր, որպես կանոն, արտահայտել են միայն նրանք, ովքեր պարբերաբար դավաճանել են իրենց քաղաքական ու կուսակցական հայացքներին։ Կարծում եմ՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ կիրառված ՛՛երեսփոխան՛՛ բառը ամենահաջողն ու համապատասխանն է։ Նա ցույց տվեց իր քաղաքական թիմի իրական դեմքը՛՛,-ասաց Օհանյանը:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի թեմայով լսումների ժամանակ Արսենյանն իր ելույթում նշել է․ ՛՛Պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար՛՛։

  • Կիսվել: