ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդը մատուցել է առաջին Սուրբ պատարագը

Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդը մատուցել է առաջին Սուրբ պատարագը

Այսօր Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց առաջնորդական իր առաջին Սուրբ Պատարագը, հայտնում են Լոռու մարզպետարանից: 
 
Սրբազան արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հոգևորականներ, բազմաթիվ հավատացյալներ։

  • Կիսվել: