ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում ներկայության 12 դեպք ենք արձանագրել. Իոաննիսյան

Գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում ներկայության 12 դեպք ենք արձանագրել. Իոաննիսյան

Քվեարկության օրը դաշինքը 3 շրջիկ խմբերով Փարաքարում և 8 շրջիկ խմբերով Գյումրիում հսկում էր տեղամասերում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այցելել ենք Փարաքարի բոլոր 16, Գյումրու 84 տեղամասից 82-ը: Տեղամասը ընտրական հանձնաժողովները դիտարկել են 17 տեղամասերում, քվեարկության ընթացքը՝ 97 տեղամասերում գումարային 2 համայնքների և նաև տեսախցիկներով վերահսկողություն ենք իրականացրել մի շարք տեղամասերում: 2՝ թիվ 14-րդ Փարաքարի և Գյումրու թիվ 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկել ենք արդեն գիշերվա փաստաթղթերի ընդունման պրոցեսը»,- նշեց նա:

Իոաննիսյանը հայտնեց, որ խախտումների տեսանկյունից արձանագրվել է 61 խախտում 41 տեղամասերից. դրանցից ընթացակարգային խախտումները 16-ն էին, որից 10-ը՝ Գյումրիում, 6-ը՝ Փարաքարում: «Ընտրողների կազմակերպված տեղաշարժի 1 դեպք ենք նկատել Փարաքարում: Ընտրողների ուղղորդման 2 դեպք Փարաքարում, 5 դեպք՝ Գյումրիում, վիճաբանություն տեսել ենք 4 դեպքում. 2-ը՝ Փարաքարում, 2-ը՝ Գյումրիում, բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որից 3-ը՝ Գյումրի, 2-ը՝ Փարաքար: Դիտորդների իրավունքների խախտման 3 դեպք ենք տեսել: Գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում ներկայության 12 դեպք: Քվեարկության նյութերի հափշտակում կամ վնասման 3 դեպք, երեքն էլ՝ Գյումրիում, և իրավասու մարմինների անգործության 3 դեպք»,- ասաց նա: 

  • Կիսվել: