շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գտնված 6 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Նիկոլ Փաշինյան

Գտնված 6 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Նիկոլ Փաշինյան

Երեկ հրաշք տեղի ունեցավ, անտառներում մոտ 70 օր թաքնված մեր 6 զինծառայողները գտնվեցին: Այդ մասին սիսիանցիների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ թեև մեր տղաները հյուծված են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում, որևէ մեկին հաշմանդամություն չի սպասվում, և նրանք կվերադառնան լիարժեք կյանքի:    

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին այդ ջանքը գործադրելու համար: Բարդությունն այն է, որ տարածքը մեծ է, եղել է, որ ռուսերեն, հայերեն հայտարարվել է, որ հրադադար է, դուրս եկեք, մենք մտածել ենք, որ չեն վստահել, դրա համար դուրս չեն եկել, քանի որ ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն և ռուսերեն խոսել: Երկար ժամանակ որոնումներն արդյունք չէին տալիս, բայց երեկվանն իսկապես հրաշք էր»,- ընդգծեց Փաշինյանը: 

  • Կիսվել: