երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԳՇ 3 պետ, 3 միլիոն վարչապետ. քաո՞ս, թե՞ փրկություն. «Իրավունք»

ԳՇ 3 պետ, 3 միլիոն վարչապետ. քաո՞ս, թե՞ փրկություն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես կատակում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Ար­մեն Սարգսյանի ճիզվիտական խաղերի պատճառով ԶՈւ ԳՇ պետի աթոռը վերածվել է «իշաոտուկի», ուր տեղավորվում են միանգամից երեք շտաբի պետ՝ դատարանով վերականգնված Օնիկ Գասպարանը, ժ/պ Ստեփան Գալստյանը և կապիտուլյանտի նշանակած Արտակ Դավթյանը:

 

Հուսանք՝ բանը չի հասնի միաժամանակ երեք իրարից անկապ բանակներ ունե­նալուն, առավել ևս, որ Օնիկ Գասպարյանն առավոտյան ներկայացավ ծառայության և նստեց իր աշխատասենյակում, և ոչ ոք չփորձեց խանգարել… Սակայն Նիկոլի հայտարարությունը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, կյանքի կոչեց իր իսկ ստեղծած «երեք միլիոն վարչապետ» երևույթը, որը հղի է քաոսով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: