շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գրուշկոն «մեծ ֆանտազիա» է անվանել ԵՄ-ի՝ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին հայտարարությունները

Գրուշկոն «մեծ ֆանտազիա» է անվանել ԵՄ-ի՝ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին հայտարարությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին ԵՄ-ում հնչած հայտարարություններն անվանել է ՛՛մեծ ֆանտազիաներ՛՛:

՛՛Դրանք մեծ ֆանտազիաներ են՛՛, - ասել է նա ՏԱՍՍ-ին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի Զարգացման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին,-՛՛Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք ելնում ենք իրականությունից՛՛:

Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան եւ Երեւանը ՛՛կշարունակեն ամրապնդել ռազմական եւ քաղաքական համագործակցությունը՛՛:

՛՛Նա մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք ապավինում ենք միմյանց։ Եվ ես համոզված եմ, որ այդ հաստատունը որոշիչ կլինի մեր երկկողմ հարաբերություններում տարիներշարունակ՛՛,-եզրափակել է բարձրաստիճան դիվանագետը:

Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի Զարգացման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆերինգերը հայտարարել է, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին: Նույն օրն ավելի ուշ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երկիրը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է տարբեր ձևաչափերով և պատրաստ է շարունակել այդ գործընթացը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: