հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գրիգորյանն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականը կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում

Գրիգորյանն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականը կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում

Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից` կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ «ԱԽ քարտուղարը ներկայացրել է, մի կողմից, տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Զրուցակցներն երկուստեք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ:

 

 

  • Կիսվել: