ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում․ Վահագն Թեւոսյանը՝ Գեւորգ Պետրոսյանին

Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում․ Վահագն Թեւոսյանը՝ Գեւորգ Պետրոսյանին

Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գեւորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը, ով նաեւ ծաղրանկար է Գեւորգ Պետրոսյանի պատկերով հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Պետրոսյանը թերեւս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել: Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:

Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն»:

Ավելի վաղ Գեւորգ Պետրոսյանը գրառում էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը, որտեղ վարչապետը զանգահարում էր պատահական քաղաքացիների ու զրուցում նրանց հետ։

«Armnews-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»...

Նայեք, բայց չվատանաք...»,– գրել էր Պետրոսյանը:

  • Կիսվել: