չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գրագիտության լեկցիա` ՍԴ նիստի որոշ մասնակիցների համար․ Դանիել Իոաննիսյան

Գրագիտության լեկցիա` ՍԴ նիստի որոշ մասնակիցների համար․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է  երեկ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկող ուժղերի որոշ պնդումներին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Գրագիտության լեկցիա` ՍԴ այսօրվա նիստի որոշ մասնակիցների համար.
 
1. Արամ Վարդևանյանի ու մանդատների բաշխամն մասով.
Վարդևանյանը Բարձր դատարանից խնդրում է կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կամ երկրորդ փուլ նշանակել, կամ էլ մանդատների բաշխումը փոխել։
Բայց ՍԴ-ն տեխնիկապես չի կարող նշանակել երկրորդ փուլ` առանց մանդատների բաշխումը փոխելու։ Երկրորդ փուլ, Ընտրական օրենսգրքի համաձայն, կարող է լինել մինիայն, եթե առաջին փուլի արդյունքում որևէ ուժ չի հավաքել մանդատների կեսից ավելին։
Այսինքն, երկրորդ փուլ նշանակելու համար ՍԴ-ն, նախ, պետք է փոփոխի ԿԸՀ-ի բաշխած մանդատների թիվը։
 
Բայց Վարդևանյանը ու իր քաղաքական ուժը, փաստորեն, պահանջում են երկրորդ փուլ` առանց մանդատների վերաբաշխման։ Այսինքն, այս մարդկանց գլխում տեղավորվում է սցենար, որ մի ուժ արդեն հաղթել է, բայց արվում է երկրորդ փուլ։
 
2. Արա Զոհրաբյանի ու ՍԷԿՏ-ի մասով.
Զոհրաբյանը առաջարկում է ԱԱԾ-ի սահմանային էլեկտրոնային (ՍԷԿՏ) համակարգի միջոցով պարզել տասնյակ հազարավոր ընտրողների` Հայաստանում գտնվելու հանգամանքը։
Հարավոր չէ 100 տոկոսանոց ճշտությամբ ՍԷԿՏ-ով պարզել, թե տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում են, թե ոչ։ Շատերը երկքաղաքացի են ու կաող էին երկիր մտնել մի անձնագրով, իսկ դուս գալ` այլով։ Ընդորում, երբեմն տարբեր երկրների անձնագրերում մարդկանց անունները կամ ազգանունները տարբերվում են (Սասուն անունով մարդիկ ՌԴ-ում Սերգեյ են դառնում և այլն)։
Ավելին, ՍԷԿՏ-ը ներդրվել է աստիճանաբար։ Օրինակ, 2008 թվականին Բագրատաշենի անցակետում այն կար, իսկ Տաշիրում` ոչ։ Եվ մարդ կարող է կահավորված անցակետով դուրս գար երկրից` չկահավորվածով մտներ ու համակարգը կասի, որ այդ մարդը երկրում չի (այնինչ` երկրում է)։
 
3. Արամ Վարդևանյանի ու վստահված անձանց գործիքակազմի մասով.
Վարդևանյանը ասում է. Ի՞նչ գործիքակազմ ունի վստահված անձը, երբ էլեկտրոնային գրանցման սարքի մասնագետը մեկ ընտրողի փոխարեն ձեռքով այլ մարդու անձնագրի տվյալ է մուտքագրում։
Նախ, ձեռքով մուտքագրելու դեպքում էլեկտրոնային գրանցման սարքը հատուկ ձայնային ազդանշան կհանի, որի դեպքում վստահված անձը կարող է մոտենալ և համոզվել, որ անձնագրի լուսանկարը, սարքի էկրանի լուսանկարը և ընտրողի դեմքը իրար բռնում են (ԸՕ, հոդված 34, մաս 1)։
Ավելին, անձնագրի (հին կամ նոր) նկարի հետ ընտրողի նույնականացումը, ի գիտություն Վարդևանյանի, նաև պարտավոր է անել քվեատուփի պատասխանատու հանձնաժողովի անդամը` վստահված անձի պահանջով (ԸՕ, հոդված 67, մաս 7)»։

  • Կիսվել: