կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գոռում ենք, որ միջազգային ատյաններում հարցերը բարձրացնելու հնարավորություն կա, գրում, տալիս ենք ձեռքներդ, ոչ մի բան չեք անում․ Տարոն Սիմոնյան

Գոռում ենք, որ միջազգային ատյաններում հարցերը բարձրացնելու հնարավորություն կա, գրում, տալիս ենք ձեռքներդ, ոչ մի բան չեք անում․ Տարոն Սիմոնյան

Եղած հնարավորությունները չօգտագործելով՝ չգիտեմ՝ որտեղից եք օգնության սպասում: Գոռում ենք, որ միջազգային ատյաններում հարցերը բարձրացնելու հնարավորություն կա, գրում, տալիս ենք ձեռքներդ, ոչ մի բան չեք անում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Ասում եք՝ հայտարարություն եք ստորագրել՝ անելանելի վիճակից ելնով, գուցե: Բայց գիտե՞ք, որ այդ հայտարարությունը երեք հիմքով առ ոչինչ է, խախտում է Վիեննայի կոնվենցիան: Սպառնալիքի ներքո կնքված պայմանագիրը առոչինչ է, մեր պետական օրենսդրությաբ, միջազգային պայմանագիրը վավերացման գործընթաց ունի», - ասաց նա:

Պատգամավորներին դիմելով՝ Սիմոնյանն ասաց. «Հասկանու՞մ եք՝ հայտարարության տակ ստորագրելով, ինչ բեռ է դրվել ՀՀ-ի վրա ու ի՞նչ իրավական հետևանքներ պետք է առաջացնի ՀՀ-ի համար, այդ թվում՝ ֆինանսատնտեսական»:

Սիմոնյանը նաև հարց բարձրացրեց՝ վարչապետն ի վիճակի՞ է լինելու շարունակել բանակցություննրը:

 

«Ոչ ոք ձեզնից իշխանություն չի խլում, իշխանությունը ձեզ լինի, բայց համազգային խնդիրը լուծելու համար ճիշտ մարդիկ ու ճիշտ գործիքներ են պետք», - ընդգծեց ԼՀԿ պատգամավորը:

  • Կիսվել: