երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գործընթացը շարունակվում է․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

Գործընթացը շարունակվում է․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացները շարունակվում են։

«Գործընթացը շարունակական է, պրոցես կա, ինչպես տեսել ենք։ Դա հեշտ պրոցեսներից չէ, բայց համոզված եմ, որ ունենք փոխհամաձայնությունների գալու ու երկկողմանի խնդիրները լուծելու հնարավորություն», - ասաց Ավինյանը։

Լրագրողների հարցին՝ կարելի՞ է մոտ ապագայում սպասել գերիների վերադարձի, Ավինյանը պատասխանեց` մեկնաբանություն չունի։

Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց՝ առաջիկայում կասի, թե ինչ ներկայություն է ունենալու ձևավորվող կառավարությունում։

«Քանի դեռ ԱԺ-ն ու կառավարությունը չեն ձևավորվել, ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել:

Քաղաքական պաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, ովքեր ունեն այն քաղաքական հայացքները, որոնք ունի կառավարող ուժը, որովհետև շատ կարևոր է, որ քաղաքական պաշտոնների մարդիկ նույն ուղղությամբ տանեն պետական համակարգը, քաղաքականությունը մշակեն այն ուղղությամբ, որի մանդատը կառավարող ուժը ստացել է», - ասաց նա։



  • Կիսվել: