ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործընթացը պետք է լինի իրավական ուղու վրա. Քոչարյան

Գործընթացը պետք է լինի իրավական ուղու վրա. Քոչարյան

Մենք մարդկանց փողոց չհանեցինք ընտրություններից հետո: Դա նշանակում է, որ մենք կարծում ենք՝ այս գործընթացը պետք է լինի իրավական ուղու վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մարդկանց փողոց դուրս կբերե՞ն, եթե ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին որոշում կայացնի:

Նա նաև հավելեց. ՛՛Ես ուղղակի հպարտ եմ, որ մենք այդպիսի ընտրազանգված ունենք: Տպավորված եմ եղել մեր հանդիպումներով՛՛։

  • Կիսվել: