երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. ՀՀ վարչապետ

Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում անդրադարձել է Երևանի փողոցներում տեղի ունեցող ցույցերին։

«Ոմանց կողմից բռնություն գործադրելու նպատակն այն է, որ իրավապահներն ինքնատիրապետումը կորցնեն, և արյուն հեղվի»,- ասել է նա:

Վարչապետը զգուշացրել է՝ գործելու են կոշտ, բայց՝ օրենքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։

Ըստ նրա՝ Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկը ՀՀ նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ ԼՂ բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են։

Փաշինյանը հավելել է, որ իրավապահներին հանձնարարականներ է տվել։

  • Կիսվել: