շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն վտանգավոր սադրանքներ է կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում. Զաս

ՆԱՏՕ-ն վտանգավոր սադրանքներ է կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում. Զաս

ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներից հետո լարվածությունն արևելյաեվրոպական ուղղությամբ պետք է նվազի:

Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


Գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին տիրող իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների համալրում է տեղի ունենում, այդ թվում և հարձակողական առաջադրանքներ կատարելու համար նախատեսված զորամիավորումների, ինչպես նաև թշնամական հռետորաբանության ուժեղացում, նոր պատժամիջոցների սահմանում, վտանգավոր սադրանքների կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում:

«Այդ իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել և, իհարկե, դրանք չեն մնում առանց կազմակերպության ուշադրության… Կարծում եմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքին արված Ռուսաստանի առաջարկներից հետո ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևելաեվրոպական ուղղությամբ լարվածությունը կնվազի»,- ասել է Զասը:

«Պատերազմ ոչ ոք չի ցանկանում»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն երկու փաստաթուղթ է հրապարակել ՆԱՏՕ-ին արվող անվտանգության առաջարկների մասին, որոնցից մեկով նախատեսվում է, որ դաշինքը երաշխիքներ տրամադրի, որ չի ընդլայնվելու արևելյան, այսինքն՝ Ուկրաինայի ուղղությամբ:

  • Կիսվել: