չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Գորիսի քաղաքապետարանին կից շենքում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։ Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը, ով նաև Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: 

Բացմանը մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի և Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանները, ՀՀ ՏԿԵ նախարարը,  ԱԳ փոխնախարարը, Սյունքի մարզպետը,  Գորիսի քաղաքապետը, Ֆրանսիական Վիենի քաղաքապետը, Ֆրանսիացի սենատորներ և այլք։  

Նշենք, որ Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի և որպես կանոն քաղաքական գործառույթներ ու անձեռնմխելիություն չունի: Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար, մշակութային գործառույթներ ունի և կարող է որոշ դեպքերում մատուցել հյուպատոսական ծառայություններ։

  • Կիսվել: