շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ անվտանգության հարցը համարելով համայնքի առաջնահերթությունը:

Դեսպանը վստահեցրել է, որ առկա իրավիճակի մասին օբյեկտիվ հանգամանքները վերլուծվում են, և դրանք հիմք ընդունելով՝ տրվելու են համարժաեք գնահատականներ:

Հանդիպման օրակարգում են եղել նաև համագործակցության հնարավոր ոլորտներին ուղղված հարցեր:

  • Կիսվել: