կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գնել Սանոսյանը Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին

Գնել Սանոսյանը Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին:

Նախարարը շնորհավորել է Գ. Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս լավ ծանոթ է մարզին, համայնքին և դա մեծապես կօգնի աշխատանքները բնականոն կազմակերպելու համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վեդի համայնքի նախկին պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին՝ մինչ այս համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար:

Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն այս բարդ ժամանակահատվածում Վեդի խոշորացված համայնքի ղեկավարումն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ մինչև առաջիկա նոր ընտրությունները՝ համայնքը կղեկավարվի բարձր մակարդակով:

Գ. Սարգսյանը նշել է, որ դժվարություններով հանդերձ, շատ լավ պատկերացնում է իր անելիքները և կանի առավելագույնը, որպեսզի համայնքի բնականոն աշխատաքները չխաթարվեն:

Возможно, это изображение (3 человека и люди сидят)

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)

  • Կիսվել: