ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրենին

Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրենին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին։ Նախարարը կարևորել է ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությունը և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ ԵԽ-ն Հայաստանի տեղական ժողովորդավարության ակտիվ մասնակիցն ու տեխնիկական օժանդակություն տրամադրողն է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» և «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է ծրագրերի բաղադրիչները՝ մասնավորապես հակակոռուպցիոն բաղադրիչը։

Անդրադարձ է կատարվել նաև ԵԽ Կոնգրեսի կողմից Հայաստանում տեղական և տարածքային ժողովրդավարության հետմոնիթորինգային ճանապարհային քարտեզի վերանայմանը։
Նախարարի հետ հանդիպումից հետո քննարկումը շարունակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ։

 

  • Կիսվել: