Գնանք ԵՄ` ի՞նչ անենք, ո՞վ է մեզ այնտեղ սպասում. Արա Աբրահամյան
Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությունում անելիք չունի։ Այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:
«Գնանք ԵՄ` ի՞նչ անենք, ո՞վ է մեզ այնտեղ սպասում։ ՌԴ–ի հետ ապրանքաշրջանառությունը 12 միլիարդի է հասնում, ու այդ երկրի հետ խնդիրներ ունենալու դեպքում ցորենի ներկրման, գազի մատակարարման խնդիրներ կլինեն։ Այդպիսով կկանգնենք ճգնաժամի առաջ։ Ասում են` Իրանից գազը կբերենք, դեմ չեմ, բայց մենք պետք է խողովակ ունենանք, ժամանակ է պետք, այսինքն` նախօրոք ամեն ինչի մասին մտածել»,– ասաց Աբրահամյանը։