չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. Փաշինյանը՝ Թրյուդոյին

Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. Փաշինյանը՝ Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։

Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխում¬ների օրակարգին։

Կրկին շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության և բարեկեցության»։

  • Կիսվել: