ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Գնացեք փորձեք հասկանալ, թե ով է  հրաման տվել սպանել Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ, Ռոբ» ասելու համար. Ալեն Սիմոնյան

Գնացեք փորձեք հասկանալ, թե ով է հրաման տվել սպանել Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ, Ռոբ» ասելու համար. Ալեն Սիմոնյան

Խնդրում եմ մի շահարկեք մարդկանց անուններ: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին:

«Երկրորդն էլ, եթե այդքան ուզում եք գնալ, գնացեք Պողոս Պողոսյանի բարեկամներին ասեք և փորձեք հասկանալ, թե ով է  հրաման տվել սպանել այդ մարդուն՝ «պրիվետ, Ռոբ» ասելու համար»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց խոսելուց առաջ հիշել անցյալը: «Այնքան բան կա ասելու, որ կարող է մի նիստ չհերիքի»,- ասաց նա:

  • Կիսվել: