ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Գլուխդ պատովը տվեցիր». Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանին

«Գլուխդ պատովը տվեցիր». Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Դժվար է ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ այն ամեն ինչի մասին, որոնք այն չեն տեսել, իսկ դու այն ապրել ես: Այս մասին այսօր ՀՌՀ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե 1998 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլի միջոցն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքեց՝ դաշնակցական։

Գեղամ Նանուկյանը ճշտեց, թե ո՞վ նման բան ասաց դահլիճից։

Վահագն Ալեսանյանը ասաց՝ ես։

«Գլուխդ պատով տվեցիր... «Հայկական ժամանակ»-ը, Նիկոլ Փաշինյանը, գնացեք մի հատ այդ ժամանակահատվածի մամուլը նայեք»,- հայտարարեց Մանուկյանը։

Վահագն Ալեքսանյանը հորդորեց «կարգին խոսել» և հակադարձեց, թե Մանուկյանը թող գլուխը պատով տա։

«Որովհետև Սուտ խոսեցիր... «Հայկական ժամանակն» էր՝ Նիկոլ Փաշինյանը... Տիգրան Հակոբյանը գոնե վկա է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ իր ելույթն ուղեցույց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականության հենասյուները՝ պատմություն, արժանապատվությկուն, հիշողություն:

«Խոսքս հանուն պետության ու հայրենիքի հակափաստարկելով հակափաշինյանական այն թեզերը, որոնք մեր ազգային գոյությունը և հենց  պետականությունն են վտանգում: Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր ամփոփիչ զեկույց բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր պետականություն առանց հիշողության, իրականություն առանցարմատների ու ապագա առանց ինքնության: Այն առաջարկում էր հրաժարվել մեր պատմական դասերից, մշակությաին կոդերից և ազգային նկարագրից: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը ունի հստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել արմատներից, հիշողությունից ու ինքնությունից»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Փաշինյանը հակադրեց արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այդ պայքարի համար։

«Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ՝ դրա շարժիչ ուժն էր,  Փաշինյանը չի ուզում հաշվի նստել պատմական իրողության հետ»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Նա հայտարարեց՝ Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ ու գործոն էր Հայաստանի համար։

  • Կիսվել: