երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. Փաշինյանը՝ Իրաքի նախագահի հետ հանդիպման մասին

Գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. Փաշինյանը՝ Իրաքի նախագահի հետ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի միկրոբլոգի իր էջում անդրադարձել է Իրաքի նախագահի հետ հանդիպմանը:

«Ուրախ էի հյուրընկալել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք փոխըմբռնման մթնոլորտում: Ընդգծեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ՀՀ-Իրաք երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները»,- գրել է նա:

  • Կիսվել: