չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է. Վանեցյանը եկել է դատարան

Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է. Վանեցյանը եկել է դատարան

Այս պահին Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում պատրաստվում են քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդագիր:

Նշենք, որ այստեղ է եկել նաև Արթուր Վանեցյանը:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին. ՛՛Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է՛՛,-ասաց Վանեցյանը:

Նա անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններին և ասաց, որ վերջինիս հետ ունեցել է ու ունի շատ լավ հարաբերություններ:

Խոսելով այն մասին, թե արդյոք իր պաշտոնավարման ընթացքում քաղաքական հետապնդում եղե՞լ է, Վանեցյանը նշեց, որ եթե նման բան լիներ, հանրությունը, լրագրողները դրա գնահատականը կտային. ՛՛Այս ընթացքում երբևիցե նման գնահատական չի եղել՛՛:

Իր նկատմամբ քրեական գործ հարուցվելու հավանականությանը Վանեցյանը նույնպես անդրադարձավ. Հարցին, թե արդյոք մտավախություն չունի՞ այդ մասով, նա պատասխանեց, որ Հայաստանում վերջին շրջանում ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ հնարավոր է իր նկատմամբ էլ գործողություններ լինեն: ՛՛Ես ասել եմ, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ ինձ զրկել ազատությունից, քանի որ ես որևէ ապօրինի բան չեմ արել՛՛,-նշեց նա:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ հիմա ԱԱԾ-ին քաղաքական պատվեր է իջեցվել, իսկ եթե իր ժամանակ իջեցվեր, ու ինքը կատարեր դա, մինչև հիմա կշարունակեր պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում

  • Կիսվել: