Գլխավոր դատախազը կգա որոշակի մարդկանց հետեւից. ԱԺ նախագահ
Այո, կան հարուցված քրեական գործեր, եւ Հայաստանի գլխավոր դատախազը կգա որոշակի մարդկանց հետեւից, նրանք կպատժվեն, ժամանակի հարց է, նրանք կգնան բանտ։ Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրանից տարանցիկ գազատարը վերածել են փոքր խողովակի, հետո Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահը– խմբ.) փոխանցել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, հետո ամբողջությամբ տեղափոխել այլ երկիր, չեմ ասում, որ դա վատ երկիր է, շատ լավ երկիր է եւ պաշտպանում է իր շահերը, սա նրանց քաղաքական ամոթն է։ «Իսկ մեր քաղաքական ամոթն այն է, որ այս մարդիկ թույլ չեն տալիս, որ քաղաքական դաշտը ընդդիմություն ձեւավորի, եւ նրանք բանտում չեն»,- նկատել է Ալեն Սիմոնյանը։ «Ժողովուրդը կոչ է անում, որ նրանց բանտ գցեն: Բոլորն ուզում են հիմա եւ անմիջապես: Մենք ունենք ընտրություն՝ դառնալ բռնապե՞տ, թե՞ անել այն, ինչ անում ենք: Բայց մենք չենք կարող գնալ բռնապետության ճանապարհով, քանի որ անվտանգության ոլորտում խնդիր կա»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: